Ռազմական 

Սու-24-ի միջադեպից հետո Թուրքիայի օդուժի հրամանատարությունը փոխել է Սիրիայի սահմանին F-16 կործանիչների պարեկության համակարգը

analitik.am

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը փոխել է սահմանին F-16 կործանիչների պարեկության համակարգը։

Մասնավորապես, եթե ռուսական ինքնաթիռի խոցումից առաջ Սիրիայի հետ սահմանին պարեկություն են կատարում հիմնականում երկուական F-16 կործանիչներով, ապա այժմ պարեկություն կատարող ավիախմբերը բաղկացած են չորսական F-16 կործանիչներից։

Ընդ որում՝ առջևից գնում են առավել փորձառու օդաչուները։ Ընդգծվում է, որ Ռուսաստանի Սու-24 ինքնաթիռը խոցել է հենց առջևից գնացող «լիդեր» ինքնաթիռը։ Այժմ 4 ճյուղով պարեկություն կատարող ավիախմբում գտնվում է երկու «լիդեր»։ Ամենափորձառու օդաչուն ղեկավարում է ողջ օղակը։ Նրա աջ կողմում գտնվում է երկու ինքնաթիռ, իսկ ձախ կողմում՝ մեկը։ Աջից գնացող ինքնաթիռների թվում մյուսից մի փոքր առաջ ընկած ինքնաթիռում գտնվում է երկրորդ «լիդերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ինքնաթիռի միջադեպից հետո Թուրքիան մեծացրել է Սիրիայի հետ սահմանին ավիապարեկությունը՝ պարեկություն կատարող F-16 կործանիչների թիվը հասցնելով մինչև 18-ի։

Նույն շարքից