Ռազմական 

Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել

analitik.am

Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում սուզանավից արձակել է բալիստիկ հրթիռ, բայց դա չի անցել ջրի շերտի միջով: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական պաշտոնյային:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայում սուզանավից արձակել են KN-11 տիպի հրթիռ, սակայն վերջինս չի կարողացել հաղթահարել ջրի շերտը: Արձակումից քիչ անց ծովի մակերևույթին երևացել են հրթիռի բեկորները:

Վերջին անգամ Փխենյանը նմանատիպ հրթիռ էր արձակել մայիսին: Այն ժամանակ «ռազմավարական» բալիստիկ հրթիռի արձակումը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում հրթիռի արձակումը համարել են «շատ լուրջ և տագնապալի» ազդանշան՝ չնայած հրթիռը ջրից բարձրացել է ընդամենը 150 մետր:

Նույն շարքից