ՄԱԿ-ում խոստովանել են, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար կառույցի ռեսուրսները չեն բավականացնում, հայտնում է Interfax.ru-ն:
Էբոլայի դեմ պայքարի ՄԱԿ-ի առաքելությունից ասել են, որ դեռ կան մարդիկ, գյուղեր ու քաղաքներ, որոնք ոչ մի օգնություն չեն ստանում, և դա շտկելու հնարավորություն չկա:
Կառույցից նշել են նաև, որ Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվինեայում Էբոլան տարածված է ամենուր և աճ է գրանցում:
Էբոլան արդեն 4.951 մարդու կյանք է խլել, գրանցվել է Էբոլայով վարակվելու ավելի քան 13 հազար դեպք: