ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վերահաստատում է, որ դեղերի դրոշմապտակավորման արդյունքում գների էական բարձրացում չի գրանցվի: Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Պետք է ասեմ, որ այս ֆիսկալ նախաձեռնությունը, որն ուղղված էֆինանսական դաշտի կարգավորմանը, հաստատվել է և ընդունվել է առողջապահականմարմինների կողմից: Որևէ գործողություն, որ նպաստում է որակի և անվտանգությանաստիճանի բարձրացմանը, եթե չի արվում ի հաշիվ սպառողների, մեզ համարընդունելի է, հատկապես դեղորայքին վերաբերող հարցերը»,-ասաց նախարարը:
«Այնուամենայնիվ, գների բարձրացում չի՞ սպասվում» ճշտող հարցին պատասխանելով` Արմեն Մուրադյանը նշեց, որ հստակ հաշվարկներ են կատարվել, որոնց համաձայն` գների էական փոփոխություն չի նախատեսվում: «Մենք նշել ենք, որ այդ չափը չի կարող գերազանցել 2-5 դրամի սահմանը: Կարծում եմ, որ ներկրողները և արտադրողներն այս հարցին ըմբռնումով են մոտենում ու հասկանում են այս հարցի կարևորությունը: Կան, անշուշտ, տեխնիկական խնդիրներ` կապված դրոշմապիտակները կպցնելու հետ, սակայն, կարծում եմ, որ այդ խնդիրները կարող ենք աշխատանքային կարգով լուծվել մեր գործընկերների հետ»,-նշեց Մուրադյանը:
Ինչ վերաբերում է այս ոլորտում Ռուսաստանի փորձին, ապա ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնեց, որ, չնայած իրենք դեռ դեղերի դրոշմապիտակավորում չեն իրականացնում, բայց քննարկում են այդ հարցը: «Ռուսաստանում ներկայում դեղերի տուփերի դրոշմապիտակավորում չի արվում, դիտարկում ենք այդպիսի նախագծի ներդնումը: Կարծում եմ` 2015-ի սկզբում Ռուսաստանի մեկ կամ մի քանի շրջաններում պիլոտային ծրագիր կանցկացնենք` գնահատելու, թե դա ինչպես կազդի դեղերի գնային քաղաքականության վրա: Բայց մեր առաջնային վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե ազդեցություններ լինեն, դրանք կլինեն մինիմալ, իսկ առավելություններն անհամեմատ շատ կլինեն: Քանի որ այդ համակարգը կդառնա թափանցիկ, մենք կարող ենք վերահսկել դեղերի արտադրությունից մինչև սպառում շղթան, դրոշմապիտակավորումը կունենա որոշակի կանխարգելիչ գործառույթ»,-նշեց ՌԴ նախարարը: