Առողջապահություն 

Թեթև սնվելու 5 տարբերակ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 սննդամթերք, որոնք կարող եք ներառել Ձեր սննդակարգում նույնիսկ սննդակարգին հետևելու ընթցքում:
 
1.Ընկույզ
B վիտամինի, օգտակար յուղերի և միկրոէլեմենտների իսկական պահեստ են ընկույզը, նուշը և այլ ընդեղենը: Դրանք բոլորն, իհարկե, ունեն բավականին բարձր կալորիաներ, սակայն քիչ քանակությամբ: Անգամ ամենախիստ դիետաների դեպքում թույլատրվում է ամեն օր 20-25 գրամ ընդեղեն օգտագործել: Այն խորհուրդ է տրվում հատկապես կեսօրվա ճաշին:
 
2.Մրգային սմուզի
Սմուզին կաթնային հիմքով մրգային զովացուցիչ ըմպելիք է, որը նաև կարելի է պատրաստել հանքային ջրով կամ յոգուրտով: Հատկապես շատ աշխատողների համար այն իսկական էներգետիկ ըմպելիք է: Սմուզին կարելի է ինքնուրույն պատրաստել` վերցնել 200 գրամ անյուղ յոգուրտ, ավելացնել չորացրած մրգեր կամ հատապտուղներ, լավ հարել: 
 
3.Չորացրած բալ
Չորացրած բալը հարուստ է դիետիկ մանրաթելերով, A, E, C, PP, B վիտամիններով, օրգանական թթուներով, միկրո և մակրո էլեմենտներով: Չորացրած բալի միջոցով հեշտ է պայքարել ձմեռային ավիտամինոզի ու անեմիայի դեմ: Չորացրած պտուղները գրեթե ամբողջությամբ պահպանում են թարմ հատապտուղների օգտակար հատկությունները:
 
4.Դդմի սերմեր
Դդմի սերմերն օգտագործում են առանց բովելու ու առանց աղի: Օրական մեկ բուռ դդմի սերմը կօգնի լավացնել հիշողությունը, կկարգավորի նյութափոխանակությունն ու արյան մեջ շաքարի պարունակությունը, կբարձրացնի տրամադրությունը: Դդմի սերմում պարունակվող յուղի շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ, թավշյա, վերանում են բշտիկների հետքերը:
 
5.Մարմելադ
Քաղցը վերացնելն ի վիճակի չլինելու դեպքում սիրելի շոկոլադե բատոնը փոխարինեք մարմելադով կամ դոնդողային կոնֆետներով: Մրգային հումքից պատրաստված մարմելադը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ մանրաթելեր և ոչ մի գրամ ավելորդ յուղ: 

Նույն շարքից