Առողջապահություն 

Կանադան կարանտին Է սահմանել Էբոլայով ախտահարված երկրներից ժամանողների համար

analitik.am

Կանադայի կառավարությունը հայտարարել Է, որ նոր սահմանափակումներ է մտցնում Արեւմտյան Աֆրիկայի այն երկրներից ժամանողների համար, որտեղ մոլեգնում է էբոլայի համաճարակը: Ինչպես տեղեկացնում է CBS News հեռուստաալիքը, այդ միջոցառումները կվերաբերեն բոլոր նրանց, ովքեր Կանադա են ժամանում Գվինեայից, Լիբերիայից եւ Սիեռա Լեոնեից, որտեղ նկատվել Է տենդի տարածման ամենաբարձր մակարդակը:   

 

Կառավարության որոշման համաձայն՝ տվյալ երկրներից մեկում եղած զբոսաշրջիկները պետք Է մեկուսացվեն 21 օր: Ընդ որում, այդ ամբողջ ժամանակ նրանք կարող են գտնվել կա՛մ իրենց տանը, կա՛մ ցանկացած այլ շենքում, որը գտնվում Է բժշկական կենտրոնից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից