Առողջապահություն 

Շներն ընդդեմ սուր շնչառական հիվանդությունների

analitik.am
Գիտնականները պարզել են, որ տանը պահվող շները կարող են երեխաներին պաշտպանել փոշում առկա այն մանրէների ազդեցությունից, որոնք կարող են ասթմայով հիվանդանալու պատճառ դառնալ:
 
Ըստ գիտնականների` շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների հաճախականությունը կախված է նրանից, թե որքան հաճախ է երեխան շփվում ընտանի կենդանիների հետ:
 
Օդում կան մանրէներ, որոնք խիստ վտանգավոր են երեխաների համար, քանի որ դրանց թափանցումը օրգանիզմ կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, օրինակ, ասթմայի առաջացման:
 
Հավանական է, որ երեխաները ժամանակի ընթացքում իմունիտետ են ձեռք բերում այն մանրէների հանդեպ, որոնք ընտանի կենդանիները դրսից բերում են իրենց հետ: Ընդ որում, որքան շատ շփում կենդանու հետ, այնքան քիչ հիվանդություն:
 
Մանրէն հիմնականում ազդում է երեխաների ստորին շնչուղիների վրա, իսկ դրա համար պատվաստում գոյություն չունի,- նշում են գիտնականները: 

Նույն շարքից