Առողջապահություն 

Եվրահանձնաժողովը եւս 29 մլն եվրո կհատկացնի Էբոլա տենդի դեմ պայքարելու համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) լրացուցիչ 29 մլն եվրո կհատկացնի Էբոլա տենդի դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:


Դրանից 17 մլն եվրոն կծախսվի այն երկրներում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար, որտեղ տարածվում Է վիրուսը, հումանիտար կազմակերպությունների հիվանդացած աշխատակիցներին Եվրոպայի հիվանդանոցներում տեղավորելու, բուժաշխատողների ուսուցումը տեղում կազմակերպելու համար: Եվս 12 միլիոն կհատկացվի հարեւան երկրներին՝ վիրուսի տարածումը կանխելու միջոցառումներ մշակելու նպատակով:


«Ես տպավորված Էի հումանիտար աշխատողների քաջությամբ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում: Հարկավոր Է, որ նրանք ավելի շատ լինեն, եւ մենք պետք Է ակտիվացնենք մեր համատեղ ջանքերը, որպեսզի կասեցնենք, վերահսկենք եւ ի վերջո  հաղթենք այդ վիրուսին»,-նշել Է Եվրամիության՝ Էբոլա տենդի դեմ պայքարի հարցերով համակարգող, հումանիտար օգնության եւ ճգնաժամերի կառավարման եվրակոմիսար Քրիստոս Ստիլիանիդիսը՝ ամփոփելով Լիբերիա, Սիեռա Լեոնե եւ Գվինեա կատարած այցի արդյունքները:  


Հաղորդագրության մեջ ասվում Է, որ Շվեդիան 42 բժիշկ, բուժքույր եւ այլ բուժաշխատողներ կուղարկի այն երկրներ, որտեղ տարածվում Է տենդը: 


Էբոլա տենդից զոհված մարդկանց ընդհանուր թիվը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների, հասել Է 5 հազար 177-ի՝ 14 հազար 413 վարակվածներից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից