Առողջապահություն 

Էբոլա վիրուսի տարածման ակտիվությունը զգալիորեն կնվազի 2015 թվականի առաջին կեսին. ԱՀԿ

Էբոլա վիրուսի տարածման ակտիվությունը զգալիորեն կնվազի 2015 թվականի առաջին կեսին: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում այդ հիվանդության գծով փորձագետ Պիեռ Ֆորմենտին:


«Մենք ուսումնասիրում ենք իրադրությունը, որում կհայտնվենք չորս-վեց ամիս անց, երբ Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերի թվաքանակը կարող է կտրուկ կրճատվել»,- ասել է նա:


Ֆորմենտիի խոսքով՝ վիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի շաբաթական մինչեւ 5-10:


Միեւնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ խոսքն առայժմ համաճարակի ավարտվելու մասին չէ:


Նա նաեւ կոչ է արել մշակել Էբոլայով հիվանդանալու դեպքերի բացահայտման ավելի արդյունավետ թեստեր:


Էբոլա տենդից մահացած մարդկանց ընդհանուր թիվը, ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, հասել Է 5 հազար 177-ի՝ 14 հազար 413 վարակվածներից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից