Ռազմական 

Ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը. ՆԱՏՕ

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը նախապես խախտել է Թուրքիայի օդային տարածքը, ինչից հետո նոր խոցել են այն:

«Մենք ունենք տեղեկատվության մեր աղբյուրները։ Նրանց տվյալները համընկնում են այն տվյալների հետ, որոնք տրամադրել է Թուրքիան։ Եղել է սահմանի խախտում, և դա առաջին անգամը չէր։ Թուրքիան ունի իր օդային տարածքն ու սահմանները պաշտպանելու իրավունք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջադրանքը ռուս-թուրքական հարաբերություններում ծագած ճգնաժամի ապաէսկալացումն է. «Մենք պետք է օգնենք Ռուսաստանի ու Թուրքիայի միջև շփման հաստատմանը, որպեսզի խուսափենք իրավիճակի վատթարացումից»։

Նույն շարքից