Ռազմական 

Ռուսական «Սու-34» ինքնաթիռներն առաջին անգամ Սիրիայի երկինք են բարձրացրել «երկինք-երկինք» դասի հրթիռներով

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը հայտարարել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռներն առաջին անգամ Սիրիայում մարտական առաջադրանքի են դուրս եկել ոչ միայն ռումբերով, այլև՝ «երկինք-երկինք» դասի հրթիռներով։

Կլիմովն ընդգծել է, որ խոսքը փոքր ու միջին հեռահարության հրիթռների մասին է, որոնք կպաշտպանեն ինքնաթիռներին։ Կլիմովը հավելել է, որ հրթիռներն ունակ են օդային թիրախները խոցել մինչև 60 կիլոմետր հեռավորության վրա։

Նույն շարքից