Դեղորայքի համաշխարհային ծախսը մինչև 2018թ. կաճի՝ հասնելով մոտ 1.3 տրլն դոլարի, քանի որ շուկայում կհայտնվեն հեպատիտ С-ի և քաղցկեղածին հիվանդությունների բուժման նոր դեղեր, նաև որովհետև մարդիկ ամբողջ աշխարհում աճող եկամուտները ծախսում են դեղամիջոցների գնման վրա: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով IMS Institute for Healthcare Informatics-ի զեկույցին:
Ինչպես նշվում է զեկույցում, նոր դեղամիջոցների, ինչպիսին է հեպատիտ С-ի բուժման համար Gilead Sciences ընկերության մշակած դեղամիջոցը (1 կոճակն արժե 1000 դոլար), ծախսերը 2013թ. համեմատ՝ կավելանան 30%-ով:
ԱՄՆ-ը 2018թ. բնակչության 1 շնչին բաժին ընկնող ծախսերի առումով կպահպանի առաջատար դիրքը: IMS-ի կանխատեսմամբ՝ 2018թ. ամերիկացիները 1 շնչի հաշվով միջինը կծախսեն 1.409 դոլար՝ նախորդ տարվա 1.075 դոլարի փոխարեն:
Չինաստաննն աշխարհի երկրորդ մեծ դեղագործական շուկան է: Ըստ կանխատեսումների՝ այդ երկիրը 2018թ. 1 անձի հաշվով կծախսի 124 դոլար՝ 72 դոլարի փոխարեն: