Առողջապահություն 

Ջրահովիտի դպրոցում 8 երեխա է թունավորվել

analitik.am

Նոյեմբերի 19-ին` ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ:  


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: 

Նույն շարքից