Ռազմական 

Ֆրանսիան հայտնել է սիրիական բանակի հետ համատեղ գործողություններ կազմակերպելու պայմանը

analitik.am

Ֆրանսիացի զինվորականները կարող են համագործակցություն սկսել սիրիական զորքերի հետ` ընդդեմ «Իսլամական պետության», եթե հրամանատարությունից հեռանա նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

Նշվում է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիան փոխել է վերաբերմունքը Սիրիայի նախագահի նկատմամբ` առաջնահերթությունը տալով ԻՊ-ի  դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Փարիզում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս շեշտել է, որ Ասադը պետք է հեռանա:

 

Նույն շարքից