Ռազմական 

ԱՄՆ-ն ընդլայնում է ռազմական ներկայությունը արեւելյան Եվրոպայում

analitik.am

Երեքշաբթի մոտ 70 միավոր ամերիկյան ռազմական տեխնիկա կփոխադրվի Ռումինիա Գերմանիայից, դեկտեմբերին՝ ավելի ուշ, զրահատեխնիկա կուղարկվի նաև Բուլղարիա և Լիտվա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, հաղորդվում է Պենտագոնի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Փոխադրումները կիրականացվեն Atlantic Resolve գործողության աջակցության շրջանակներում:-Տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել զորավարժությունների ժամանակ զորքերի տեղաշարժման արագությունը, ասվում է հաղորդագրության մեջ:

European Activity Set ծրագրի շրջանակերում ծրագրվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ փոխադրել ընդհանուր մոտ 12 000 միավոր տեխնիկա, մասնավորապես՝ տանկեր, հետևակային մարտական մեքենա և հրետանի, որոնք կկարողանան տարածաշրջանով տեղափոխվել զորավարժությունների ժամանակ: Ներկայումս ծրագրի շրջանակներում տրամադրված զրահատեխնիկան Գերմանիայում է տեղակայված:

Նույն շարքից