Առողջապահություն 

Կանադայում բժիշկները թմրամոլներին կբուժեն հերոինով

analitik.am

Կանադայում սկսվելու է թմրամոլների բուժումը հերոինով։ Դա կարվի այն թմրամոլների շրջանում, որոնց վրա չեն ազդում բուժման այլ մեթոդները, գրում է vz.ru-ն։

 

Վանկուվեր քաղաքի Providence Crosstown հիվանդանոցի բուժանձնակազմն արդեն ստացել է պրոցեդուրաների համար անհրաժեշտ հերոինի քանակությունը, հայտնում է Independent-ը։

 

Հիվանդները կլինիկա պետք է հաճախեն օրական առնվազն երեք անգամ՝ հատուկ նշանակված ժամերին, բուժքույրերը պետք է հետևեն հիվանդների վիճակին։

 

Երկրի առողջապահության նախարար Ռոնա Ամբրոզը 2013-ի հոկտեմբերին արգելել էր հերոինով բուժման մեթոդը, սակայն բժիշկները հայց էին ներկայացրել Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարան և շահել գործը՝ հերոինով բուժում անցկացնելու թույլտվություն ստանալով։

 

Բուժման նման մեթոդը կիրառվում է, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։

Նույն շարքից