Առողջապահություն 

Ինչո՞վ է բացատրվում գրիպի սեզոնայնությունը

analitik.am
Բոլորիս հայտնի է, որ գրիպի վիրուսի ակտիվությունը կախված է սեզոնից: Հիվանդության պիկը լինում է աշնանը և ձմռանը, իսկ արևադարձային երկրներում` անձրևների ժամանակ: Վերջինիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյուքում պարզ է դարձել վիրուսի սեզոնայնության պատճառը:

 
Նրանք հետազոտել են տվյալ վիրուսի տարածման և գոյատևման հավանականությունը տարբեր խոնավության պայմաններում: Հայտնաբերվել է, որ վիրուսի կենսունակությունը առավել բարձր է, երբ հարաբերական խոնավությունը մոտ է 100%-ի կամ ցածր` 50%-ից: Դրանով է բացատրվում վիրուսի կենսունակության պահպանումը մարդու քթի լորձաթաղանթում և արտաքին միջավայրի տարբեր վայրերում` կախված սեզոնից:
 
Խոնավությունը ազդում է տվյալ հեղուկի բաղադրության վրա: Բացի խոնավությունից նշանակություն ունի հեղուկի կազմի մեջ մտնող աղերի և սպիտակուցների հարաբերությունը, որից էլ կախված է վիրուսի կենսունակությունը:

Նույն շարքից