Մադագասկարում ժանտախտի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է Thanhnien News-ը:
Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ օգոստոսի վերջից այդ երկրում 40 մարդ է ժանտախտի զոհ դարձել, խոսվում էր համաճարակի վտանգի մասին:
Որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել զերծ մնալ Մադագասկար այցելելուց: