Առողջապահություն 

Ֆրանսիայի նախագահը Գվինեայում այցելել է Էբոլայով վարակվածներին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դարձել է առաջին արևմտյան առաջնորդը, ով այցելել է այն երկրներից մեկը, որտեղ Էբոլայի համաճարակ է, հայտնում է Daily Mail-ը:

 

Օլանդը ժամանել է Գվինեայի մայրաքաղաք Կոնակրի, որտեղ նրան դիմավորել է երկրի նախագահ Ալֆա Կոնդեն: Նա խոստացել է, որ Ֆրանսիան օրինակ կծառայի՝ նյութական օգնություն տրամադրելուց բացի ցուցադրելով «մարդկային օրինակ, որն ավելի կարևոր է»:

 

Օլանդն այցելել է տեղի հիվանդանոցը, որտեղ բուժում են անցնում Էբոլայով վարակվածները:

Նույն շարքից