Առողջապահություն 

Կանադայում մեկնարկել են էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա

analitik.am

Գելիֆակս քաղաքի բժշկական կենտրոնում մեկնարկել են էբոլայի դեմ կանադական պատվաստանյութի փորձարկումները: Ինչպես նոյեմբերի 28-ին հաղորդում է  կանադական CTV հեռուստաընկերության կայքը, յոթ կամավոր արդեն ստացել է փորձարարական պատվաստանյութերը. ընդհանուր առմամբ, փորձարկումների կմասնակցի 18-65 տարական 40 անձ:


Պատվաստումից հետո բժիշկները հետևելու են կամավորների վիճակին հաջորդ, երրոր, օրերին, այնուհետ մեկ շաբաթ անց, 14 և 21-րդ օրերին:

 

Փորձարկման մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 1,1 դոլար:

Նույն շարքից