Ծխելը պետք է թողնել՝ հետևելով որոշակի կանոնների, հակառակ պարագայում բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Times of India-ին:
Փորձագետները խորհուրդ են տալիս խրախուսման սեփական համակարգը մշակել և սկսել քչից: Ընդ որում՝ այդ ժամանակահատվածում ծխախոտի օգտագործման ծավալի նվազումը պետք է ծրագրածին համաձայն անցնի:
Ծխելը թողնելուն կօգնեն առանց շաքարի կոնֆետները կամ մաստակները, գազարի, ընկուզեղենի, մրգերի օգտագործումը: