Առողջապահություն 

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 6928 մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով էբոլա վիրուսից մահացածների թիվը կազմում է 6928 մարդ,-հաղորդում է INTERFAX.RU –ն:

Մահացու վիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում այժմ կազմում է 16,2հազար մարդ: ԱՀԿ  տվյալներով վիրուսով վարակվածների ամենամեծ քանակը արձանագրվել է Լիբերիայում՝ 7,2 հազար մարդ: Այստեղ արդեն մահացել է շուրջ 4,2հզ. մարդ: Սիերա Լիոնեյում 6,8 հզ. վարակվածներից մահացել է 1,46 հազարը, իսկ Գվինեայում մահացել՝  1,3 հազար մարդ:


Նոյեմբերի 27-ին արդեն հայտնի էր, որ Էբոլայի դեմ բրիտանական վակցինայի փորձարկումների առաջին էտապը բարեհաջող ելք է գրանցել: GlaxoSmithKline կազմակերպության կողմից մշակված վակցինան ճանաչվել է անվնաս, չի առաջացնում վնասարար հետևանքներ ու բարձրացնում է առողջանալու շանսերը: Կազմակերպությունը 20 կամավորների մոտ արդեն իրականացրել է վակցինացում:

Նույն շարքից