Ռազմական 

Գերմանիան ԻՊ դիրքերը ռմբակոծելու համար կօգտագործի թուրքական Ինջերլիկ ռազմաբազան

analitik.am

Գերմանիայի կառավարությունը դիմել է Թուրքիային՝ Ինջիրլիքի ռազմաբազան Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ օգտագործելու խնդրով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գերմանիայի կառավարությունը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին երկրի զինուժի մասնակցությանը։ Իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում կներգրավվեն 1200 զինվոր, 4-6 Tornado ռմբակոծիչներ և հետախուզանավ:

Սիրիայում գործողություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է, որ գերմանական կառավարության այս որոշումը հաստատվի Բունդեսթագում: Դրական պատասխանի դեպքում սա կլինի Մերձավոր Արևելքում Գերմանիայի առաջին ռազմական միջամտությունը:

Գերմանիայի իշխանությունները համապատասխան նամակ են ուղարկել պաշտոնական Ակարային՝ հայտնելով, որ ցանկանում են ռմբակոծիչները տեղակայել Ինջիրլիքում: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը և ԱԳՆ-ն դրական պատասխան են տվել գերմանական կողմի դիմումին:

Նույն շարքից