Ռազմական 

«Ալ- Քաիդա» խմբավորման ահաբեկիչները Եմենում գրավել են մի շարք հենակետեր

analitik.am

«Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Եմենի հարավում 2 խոշոր քաղաք են գրավել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ինչպես հայտնում են տարածաշրջանի բնակիչները, գրոհայինները Աբյան նահանգում գրավել են Ջաար եւ Զինջիբար քաղաքները։ Այդ քաղաքներում բնակվում է մոտ 50 հազար մարդ։

Ահաբեկիչները քաղաքը գրավել են աշխարհազորայիններից, քաղաքների մուտքերի մոտ անցակետեր են դրել եւ բարձրախոսներով հայտարարել են քաղաքը գրավելու մասին։

Նույն շարքից