Առողջապահություն 

Հայ երգը՝ Երևանի ծննդատներում

Մի խումբ երիտասարդներ նոյեմբերի 29-ին այցելել են Երևանի 6 ծննդատուն, որտեղ մայրերին և նոր լույս աշխարհ եկած փոքրիկներին նվիրել են հայկական օրորոցայիններով ձայնասկավառակներ: Երևանի մյուս 5 ծննդատներ երիտասարդները նախատեսում են այցելել եկող շաբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին:

 

Նախաձեռնությանը մասնակցում են «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը, Նախախորհրդարանի երիտասարդները ու նաև այլ լուսավոր երիտասարադներ:

Նույն շարքից