Ռազմական 

Իրաքը դեմ է սեփական տարածքում օտարերկրյա ցամաքային զորքերի ներգրավմանը

analitik.am

Իրաքն իր տարածքում օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին: Նրա հայտարարությունը պատասխանն է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար հատուկ էլիտար ստորաբաժանում Իրաք ուղարկելու մտադրության մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարության: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Իրաքի կառավարությունն ընդգծում է, որ ցանկացած ռազմական գործողություն կամ ցանկացած օտարերկրյա զորքերի՝ հատուկ, թե ոչ, տեղակայում Իրաքի ցանկացած վայրում չի կարող լինել առանց (իշխանությունների) հաստատման, համակարգման (պաշտոնական Բաղդադի հետ) և իրաքյան ինքնիշխանության նկատմամբ ամբողջական հարգանքի»,- ասել է ալ-Աբադին:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Իրաքում հատուկ արձագանքման ուժեր կտեղակայի ԴԱԻՇ-ի առաջնորդներին ոչնչացնելուհամար: Միաժամանակ, Քարթերի խոսքով, Իրաքի տարածքում «բոլոր գործողությունները կարվեն այդ երկրի կառավարության թույլտվությամբ»:

Նույն շարքից