Ռազմական 

ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային պաշտոնապես հրավիրել է անդամակցել ալյանսին

analitik.am

ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրել է միանալու դաշինքին։ Այս մասին, ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«ՆԱՏՕ-ն ընդունել է պատմական որոշում Չեռնոգորիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին»,- ասել է նա։

Այսպիսով՝ Չեռնոգորիան ստացել է ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը դառնալու հնարավորություն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, անդամակցության գործընթացը կարող է ավարտվել 1.5 տարուց։

Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության բանակցություններին։

Նույն շարքից