Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է դեղերի թանկացումը կանխելու համար

analitik.am

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում կենսական նշանակություն ունեցող դեղորայքը չթանկանա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հավաստեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում նկատվող գնաճին զուգահեռ հնարավոր է դեղերի թանկացում:


 «Եթե լինեն լուրջ փոփոխություններ, չեմ բացառում, որ ինչպես մնացած ապրանքներն, այնպես էլ դեղորայքը կթանկանա: Այս պահին նման խնդիր չկա, և մենք անում ենք ամեն ինչ, որ կենսական նշանակություն ունեցող դեղորայքը չենթարկվի գների փոփոխության: Երեկվա տվյալներով` նման փոփոություններ չեն եղել»,-  նշեց Մուրադյանը՝ ընդգծելով, որ չի կարող հստակ կանխատեսում անել, թե տարադրամի փոխարժեքի փոփոխությունն ինչպես կարող է ազդել դեղերի գների վրա:



Նախարարն անդրադարձավ նաև Եղվարդի թիվ 1մանկապարտեզում տեղի ունեցած թունավորման դեպքին՝ ընդգծելով, որ այս պահի դությամբ իրավիճակը կայունացել է և երախաների մեծ մասն արդեն հիվանդանաոցից տեղափոխվել է տուն.«Առողջապահական մարմինները ողջ ծավալով իրականացրել են բուժական ծառայությունները, եթե չեմ սխալվում, այս պահին վեց հիվանդ Եղվարդում է և մեկ հիվանդ Երևանում»,- նշեց նախարարը:

Նույն շարքից