Առողջապահություն 

Մերսումը՝ երտասարդության ու առողջության գրավական

analitik.am

Հազարամյակների ընթացքում մերսումը համարվել է մարդկանց առողջության ու երիտասարդության գրավական: Հին հռոմեացիները ընդհանուր մերսումից հետո, մարմինը շփում էին ձիթապտղի յուղով: Պրոցեդուրան տեւում էր շուրջ 4 ժամ ու արդյունավետ էր միայն այն դեպքում, երբ մարմինը ներծծում էր շուրջ երկու լիտր յուղ: Չինացիները մերսման միջոցով բուժում են հոգեկան հիվանդություններ, իսկ Էրոտիկ մերսման բնագավառում նրանք հավասարը չունեն:

Եգիպտացիները Մեռյալ ծովի ափերից բերված բուժիչ ցեխը խառնում էին ուղտի կաթի հետ ու դրանով մերսում մարմինը: Մերսումն ավարտվում էր, երբ մարմինը պատված էր լինում 6-8սմ հաստություն ունեցող սարկոֆագով: Մի քանի ժամ անց մարմինը ազատում էին պատված շերտից: Արդյունքում կարգավորվում էր արյան շրջանառությունը, վերանում էին կնճիռներն ու ճարպային գոյացությունները:

Կիեւյան Ռուսիայում մերսման միջոցով բարձրացնում էին զինվորների մարտական ոգին: Իշխան Մոնոմախի օրոք արքունիքում գործում էր հատուկ մասնագիտացված մերսման սրահ, ուր սովորեցնում էին մերսման գաղտնիքները: Կարծիք կար, որ մերսումը առավել էֆեկտիվ էր, երբ համադրվում էր լոգանքի հետ:

Նույն շարքից