Առողջապահություն 

Նախարարը` երեխաների թունավորման դեպքի մասին

analitik.am

Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում տեղի ունեցած թունավորման դեպքին անդրադառնալով՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը կայունացել է, և երեխաների մեծ մասն արդեն հիվանդանոցից տեղափոխվել է տուն:

 

«Ողջ ծավալով իրականացրել ենք բուժական ծառայությունները, եթե չեմ սխալվում, այս պահին վեց հիվանդ Եղվարդում է և մեկ հիվանդ՝ Երևանում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց, թե սպասվող գնաճին զուգահեռ հնարավո՞ր է դեղերի թանկացում: Արմեն Մուրադյանը նշեց, որ չի կարող կանխատեսումներ անել, թե տարադրամի փոփոխությունը որքանով կարող է անդրադառնալ դեղորայքի թանկացման վրա:

«Եթե լինեն լուրջ փոփոխություններ, չեմ բացառում, որ ինչպես մնացած ապրանքները, այնպես էլ դեղորայքը թանկանա: Այս պահին նման խնդիր չկա, և մենք անում ենք ամեն ինչ, որ կենսական նշանակություն ունեցող դեղորայքը չենթարկվի գների փոփոխության: Երեկվա տվյալներով նման փոփոխություններ չեն եղել»,-ասաց նա:

Նույն շարքից