Ռազմական 

Հունաստանի ՊՆ վստահեցմամբ ռուսական Սու-24 խոցված ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը

analitik.am

Ռուսական «Սու 24» ռմբակոծիչը չի խախտել թուրքական օդային տարածքը: Այս մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարի խոսքով, եթե ռուսական օդանավը հատեր Թուրքիայի սահմանը, Անկարան «կխնդրեր ակտիվացնել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ որպես դաշինքի անդամ պետություն, որը ենթարկվել է հարձակման »:

«Եթե Ռուսաստանը խախտեր Թուրքիայի օդային տարածքը, մենք Թուրքիային կպաշտպանեինք: Հունաստանը ՆԱՏՕ-ի ու ԵՄ –ի անդամ է: Մենք նման խախտման դեպքում Ռուսաստանի կողմից չէինք լինի»,- շեշտել է Կամենոսը:

Ընդ որում նախարարը նշել է, որ Հունաստանը դատապարտում է թուրքական կործանիչների կողմից իր օդային տարածքի խախտումները:

Նույն շարքից