Առողջապահություն 

Ծխախոտը՝ ատամների համար առաջին թշնամի

analitik.am

 

Ապացուցված իրողություն է, որ ծխողների ատամները ունեն դեղնագույն երանգ: Ժամանակակից ատամի մածուկների ի զորու չեն վերացնել այդ երեւույթը: Նրանք իրենց մեջ պարունակում են ագրեսիվ քիմիական էլեմենտներ՝ առաջին հերթին քլոր ու պերեկիս, քայքայում են ատամների էմալը: Գլխավոր պատճառը ծխելու վնասակար հետեւանքներն են: Ծխելու պատճառով ատամնաշարին ձեւավորվող շերտը բակտերիաների սնուցման աղբյուր է հանդիսանում: Նման վնասակար շերտը ծխողների մոտ աստիճանաբար վերածվում է դեղին կամ բաց դարչնագույն երանգի: Ծխելու ընթացքում բերանի խոռոչում խաթարվում է թքարտադրությունը, որի արդյունքում բակտերիաները հեշտությամբ կատարում են իրենց սեւ գործը: Ծխողների ատամները ոչ միայն տգեղ են, այլ նաեւ ավելի քան վատառողջ: Նիկոտինի քայքայիչ ներգործության հետեւանքով խաթարվում է ատամների ու լնդերի նորմալ արյան շրջանառությունը, որը հանգեցնում է մի շարք հիվանդություններ՝ փտախտի, բորբոքումների, որոնք ծխողների պարագայում առավել երկարատեւ բուժում են պահանջում: Այդ պատճառով բոլոր ծխողներին խորհուրդ է տրվում ժամանակին դիմել ատամնաբույժին ու պարբերաբար մաքրել ատամները ավելորդ գոյացություններից:

 

 

Նույն շարքից