Առողջապահություն 

Նորույթներ պանրի օգտակարության մասին

analitik.am

Տուրկուի համալսարանի ֆինն գիտնականներն ապացուցել են, որ պանրի մշտական օգտագործումը դանդաղեցնում է իմունային համակարգի տարիքային հյուծումը:


Տարիների ընթացքում վարակների նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքը եւ հիվանդություններից փոփոխված բջիջները նվազում են: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս տարեց մարդկանց սննդակարգում ներառել պանիր, որպեսզի նվազեցնի ծերացման ազդեցությունը իմունետիտի վրա:

 

Գիտնականների կարծիքով՝ կաթնաշոռում եւ պանրի պինդ տեսակների մեջ պարունակվում են իմունիտետի համար օգտակար բակտերիաներ: Նրանց խոսքով՝ տարեց մարդկանց համար պանիրը ո'չ միայն կալցիումի հարուստ աղբյուր է, այլ նաեւ ամրացնում է իմուն համակարգը, ինչը ենթակա է ծերացման, ինչպես եւ ներքին օրգանները

 

Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ պանրի ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է տարիքի հետ կապված իմունիտետի աշխատանքի խաթարումը: Պրոբիոտիկներ պարունակող պանիրը պաշտպանում է իմուն համակարգը, օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ ու վերականգնել բջիջները:


Վրեժ Հովսեփյան

Նույն շարքից