Ռազմական 

Մեծ Բրիտանիան առաջիկայում ցամաքային գործողություններ չի նախատեսում Սիրիայում

analitik.am

Մեծ Բրիտանիան մտադիր չէ ցամաքային զորք մտցնել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դեմ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Մենք բացառում ենք ցամաքային գործողության իրականացումը, նաև մեր ցամաքային ուժերի ներկայությունը (Սիրիայում): Օդից հարվածների դեպքում մենք կխուսափենք խաղաղ բնակչության շրջանում զոհերից։ Իրաքում օդային գործողության վերջին 3 ամսում չի հաղորդվել որևէ զոհի մասին բրիտանական օդուժի հարվածների հետևանքով»,- ասել է Քեմերոնը խորհրդարանում:

Չորքեշաբթի Բրիտանիայի խորհրդարանը կորոշի՝ արդյոք երկիրը կմասնակցի Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությանը:

Քեմերոնը նաև նշել է, որ Սիրիայում Մեծ Բրիտանիայի հարվածների թիրախը կլինի բացառապես ԴԱԻՇ-ը:

«Մեր ռազմավարությունն է՝ «առաջին հերթին ԴԱԻՇ-ը»: Խմբավորումը մեր թշնամին է, այն մեզ համար սպառնալիք է ներկայացնում»,- ասել է նա:

Նույն շարքից