Palombo անունով նկարիչ գողացել է Քիմ Քարդաշյանի ու Քենդալ Ջեների լուսանկարները, ֆոտոշոպով փոխել դրանք ու օգտագործել կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ակցիաներում:
Քիմն ու Քենդալն այդ լուսանկարներում կապտուկներով են պատկերված, հայտնում է TMZ–ը:
Լուսանկարի վրա գրված է .
«Ոչ մեկն ապահովագրված չէ ընտանեկան բռնությունից»։
Սակայն Քիմն ու Քենդալը Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ներկայացուցիչների միջոցով արդեն հայտնել են, որ չեն միացել այդ ակցիային ու ոչ մեկին թույլ չեն տվել գործածել այդ լուսանկարները: Նրանց դատապաշտպանները փորձում են նկարչին դատի տալ:
Քիմից բացի նկարչի «զոհերն» են դարձել Անջելինա Ջոլին, Էմմա Ուոսթոնը, Մայլի Սայրուսն ու Մադոննան:

