Առողջապահություն 

Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 6 հազար 330-ը. ԱՀԿ

analitik.am

Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը երեք օրում ավելացել է 144-ով՝ մինչեւ 6 հազար 331: Էբոլա տենդով վարակվածների թվաքանակը երեք օրում ավելացել է 283-ով՝ մինչեւ 17 հազար 800: Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեկտեմբերի 8-ին հրապարակված տվյալները:


Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում՝ 7 հազար 719 վարակված եւ 3 հազար 177 մահացած: Նրան հաջորդում են Սիեռա Լեոնեն (համապատասխանաբար 7 հազար 798 եւ 1742) եւ Գվինեան (2 հազար 283 եւ 1412):


Մասնագետներին հատկապես մտահոգում են Սիեռա Լեոնեում հիվանդության տարածման տեմպերը: Այդ երկիրը հիվանդացածների թվով առաջին անգամ առաջ է անցել Լիբերիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից