Առողջապահություն 

Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU գործակալությունը, Սան-Պաուլոյի հիվանդանոցից  դուրս է գրվել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն: Բժիշկները հավաստիացրել են, որ նա կարող է վերականգնողական թերապիան շարունակել տանը:

74-ամյա վետերանը վերջին օրերին երիկամների արյան մաքրման կուրս էր ընդունում: Անցյալ շաբաթ նա իր երկրպագուներին տեղեկացրել էր առողջության բարելավման մասին ու նույնիսկ կատակել, որ մասնակցելու է 2016թ.-ին Ռիո դե Ժաներիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստը երկու շաբաթ առաջ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատության արդյունքում  երկամներից հեռացրել էին քարեր: Երկրորդ անգամ Պելեն հիվանդանոցում էր հայտնվել միզածորանի բորբոքման պատճառով:

Նույն շարքից