Մշակույթ 

Միկայի երազանքն իրականացավ

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ուրախ է, որ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Այս մասին հայ երկրպագուների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց պատանի երգիչը:

«Իմ երազանքն էր մասնակցել «Մանկական եվրատեսիլ»-ին, ինչն իրականություն դարձավ: Շատ ուրախ եմ, որ այս դժվար մրցույթում գրավեցի երկրորդ հորիզոնականը: Մենք հաղթել ենք: Բուլղարիայում շատ լավ միջավայր էր, մասնակիցների հետ ընկերություն էինք անում: Մրցույթը շատ դժվար էր. մասնակիցները բոլորն արժանի էին հաղթանակի»,-նշել է Միկան:

Նույն շարքից