Ամերիկացի դերասանուհի Սանդրա Բալոքը աղջիկ երեխա է որդեգրել, հայտնում է Vanityfair հանդեսը:
3,5 տարեկան աղջկա անունը Լեյլա է: Որդեգրման գործընթացը սկսվել է երեք տարի առաջ, սակայն այդ ընթացում Բալոքը հերքել է մամուլում հայտնված համապատասխան տեղեկությունները, ինչը այժմ խոստովանել է:
Նշենք, որ օսկարակիր դերասանուհի Բալոքը արդեն մեկ որդեգիր զավակ ունի՝ Լուին: