Ինչպես ապացուցում են նորագույն հետազոտությունները, Սխտորի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան-շրջանառության բնականոն ընթացքին ու մինիմումի հասցնում խցանումը զարկերակներում:
Սրտի հիվանդություններով,մասնավորապես, զարկերակների խցանմամբ տառապող հիվանդների շրջանում անցկացված հետազոտությունների ընթացքում բժիշկների կողմից հիվանդներին տրամադրվել է սխտորի որոշակի չափաբաժին: Մեկ տարի անց, կրկնակի հետազոտությունները պարզել են, որ սխտոր օգտագործած հիվանդների մոտ զարկերակային խցանումը հետընթաց է ապրել: Մինչդեռ տարբեր դեղահաբեր, այդ թվում պլացեբո ընդունողների մոտ հիվանդությունը զարգացել է:
Այժմ դեղատներում ու խանութներում հասանելի են սխտորի հավելումներով փոշիացված կամ հաբանման տարբերակներն, որոնք այդքան էլ սուր հոտ չունեն: Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել նման կենսաբանական հավելումներ, որոնք հավանության են արժանացել գիտնականների ու փորձագետների կողմից ու վնասակար չեն: