Առողջապահություն 

Սիեռա Լեոնեում Էբոլայից մահացածների հարյուրից ավելի դիակներ են գտել

analitik.am

Էբոլա տենդից մահացածների հարյուրից ավելի դիակներ են գտել Սիեռա Լեոնեի արեւելքում` ալմաստների արդյունահանման հանքի շրջանում, տեղեկացնում Է BBC-ին:


Ինչպես նշել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, 87 դիակ թաղվել Է 11 օրվա ընթացքում: Եվս 25 դիակ հայտնաբերվել Է տեղական հիվանդանոցում: Մահացածների թվում են մի բուժքույր եւ շտապօգնության մի աշխատակից:


ԱՀԿ-ի տվյալներով՝ տեղի բուժանձնակազմը եւ թաղման ծառայություններն արդեն ի վիճակի չեն գլուխ հանել հիվանդների ու մահացածների հոսքից:


Սիեռա Լեոնեում Էբոլա տենդով վարակվելու առավել շատ դեպքեր են գրանցված:


Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ ընդամենը Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում Էբոլայից արդեն մահացել Է 6,3 հազար մարդ:

Նույն շարքից