Առողջապահություն 

Հեպատիտ C . Վարակվելու ռիսկերը

analitik.am

 

Այն որ հեպատիտ C վտանգավոր հիվանդություն է ու երկարատեւ ու ծախսատար բուժում է պահանջում թերեւս շատերը գիտեն: Իսկ այն, թե որտեղ ու ինչպես են վարակվում այդ հիվանդությամբ, շատերը չգիտեն:

 

Ուստի վարակումից խուսափելու համար ներկայացնենք հնարավոր աղբյուրները: Նախ հեպատիտով կարելի է վարակվել սեռական հարաբերությունների ընթացքում: Այն բժշկական հաստատություններում , որտեղ վիրաբուժական, ատամնաբուժական, գինեկոլոգիական կամ այլ գործիքները, որոնք առնչվում են հիվանդի, իսկ ապա՝ առողջ մարդու արյան եւ լորձաթաղանթների հետ, ինչպես հարկն է չեն ախտահանվում:

 

Հիվանդությունը կարող է փոխանցվել թմրամիջոցների ներարկման միջոցով, գեղեցկության ու դաջվածքի սրահներում՝ եղունգների հարդարման ընթացքում ու ասեղի ոչ բավարար ախտահարման պարագայում: Հեպատիտը կարող է փոխանցվել ծննդաբերության ժամանակ մորից ՝երեխային: Մինջեւ վերջերս հաճախակի էր արյան փոխներարկման արդյունքում վարակի փոխանցման դեպքերը: Սակայն այժմ կատարվում են արյան բոլոր դոնորների մանրակրկիտ հետազոտություն, որը բացառում է վարակի նմանատիպ փոխանցումը:

 

Նույն շարքից