Առողջապահություն 

Սիերա Լեոնեում այս տարի Սուրբ Ծնունդը չեն նշի

analitik.am

Սիերա Լեոնեում այս տարի Սուրբ Ծնունդը չեն նշի՝ Էբոլայի համաճարակի պատճառով, հայտնում է Reuters-ը։

 

Համապատասխան որոշումն ընդունել են տեղի իշխանությունները։

 

Զինվորականներին կարգադրվել է հետևել այդ արգելքի իրականացմանը։ Նրանք կհսկեն քաղաքների փողոցներն ու տուն կուղարկեն բոլորին, ովքեր կորոշեն փողոց դուրս գալ։

 

«Մենք երաշխավորում ենք, որ բոլոր քաղաքացիները կգտնվեն իրենց տներում, որպեսզի թույլ չտանք վիրուսի տարածում»,-նշել է Էբոլայի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Պալո Կոնտեն։

 

Արգելքի գործողության ժամկետը չի նշվում։
 

Նույն շարքից