Ռազմական Ֆեյսբուք 

Այսօր Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

analitik.am

1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։

Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990-ի թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

Նույն շարքից