Ինչպես տեղեկառնում է Ռիա Նովոստին, Նիդերլանդները էբոլա վիրուսի դեմ պայքարի նպատակով Լիբերիա ու Սիեռա-Լիոնե կուղարկի իր 50 տեխնիկ-լաբարանտներին:
Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների կառավարության պաշտոնական կայքը, մասնագետները կաշխատեն շարժական լաբորոտորիաներում, կիրականացնեն արյան անալիզներ, կաշխատեն 4-5 հոգուց բաղկացած խմբերում:
Հիշեցնենք, որ էբոլա վիրուսից մահացածների թիվը հասնում է 6583-ի, իսկ Նիդերլանդները վիրուսի դեմ պայքարելու նպատակով հատկացրել է 37 միլիոն եվրո: