Առողջապահություն 

Բաջարեղենն ու մրգերը չեն սիրում ավելորդ ջերմություն

Բանջարեղեններն ու մրգերը անհրաժեշտ է պահել առավելապես ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի պահպանվեն նրանցում առկա վիտամիններն ու համային հատկությունները:

աղցան

 

Որպեսզի վիտամինները պահպանվեն, բանջարեղենը ու մրգերը  պետք է պահել ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բանջարեղենը անհրաժեշտ է մաքրել ու կտրատել միայն եփելուց անմիջապես առաջ. չպետք է երկար պահել ջրի մեջ, քանի որ վիտամինները և օրգանիզմի համար շատ անհրաժեշտ հանքային աղերը լուծվում են ջրում:  Իսկ կարտոֆիլ օգտագործելիս կեղևը որքան կարելի է պետք է բարակ կլպել, որովհետև վիտամինները կուտակված են արտաքին շերտում:  Ի դեպ, կարտոֆիլը  չպետք է երկար ժամանակ ջրի մեջ պահել, առավել ևս` կտրատած վիճակում: Բանջարեղենը եփելիս խորհուրդ է տրվում միանգամից լցնել եռացող ջրի կամ տաքացրած յուղի մեջ, որովհետև բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ոչնչանում են այն ֆերմենտները, որոնք քայքայում են վիտամինները: Բացի այդ, բանջարեղենը եփելիս պետք է ծածկված լինի ջրով, իսկ ամանի բերանը` պինդ փակված, որովհետև օդի շփումից, թթվածնի ազդեցության տակ A և C վիտամինները քայքայվում են: Լավ է օգտագործել էմալապատ կամ ալյումինե ամանեղեն: Պղինձը քայքայում է C վիտամինը: Խորհուրդ է տրվում բանջարեղենը եփել մարմանդ կրակի վրա և ոչ մի դեպքում եփը չանցկացնել. երկար եփը նույնպես քայքայում է վիտամինները: Բանջարեղենից աղցան

 պատրաստելիս ձեթը կարելի է լցնել նախապես, բայց քացախը պետք է լցնել մատուցելուց անմիջապես առաջ։   

 

 

Նույն շարքից