Առողջապահություն 

Վարակիչ հիվանդությունները քաղցկեղի պատճառ

Քաղցկեղի յուրաքանչյուր վեցերորդ դեպքը պայմանավորված է ինֆեկցիոն հիվանդություններով:

Նման  կարծիքին են հայտնել ֆրանսիացի գիտնականները: Վերջիններս ուսումնասիրել են 2008-ի ընթացքում օնկոլոգիական հիվանդությունների վիճակագրությունը, որից հետո արդյունքները համեմատել են ինֆեկցիոն հիվանդությունների հետ: Այդ ընթացքում տարբեր օրգանների չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը 12,7 միլիոն է կազմել: Այդ հիվանդությունները կրողների 16%-ն ինֆեկցիոն հիվանդություններով են տառապել: Քաղցկեղով տառապող հիվանդների 95%-ը պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի  և C-ի կրողներ են եղել: մասնագետները հավաստում են, որ ուռուցքների հետ կապված ինֆեկցիաների մեծ մասը հնարավոր է ախտորոշել ու բուժել:   

Նույն շարքից