Ձիթապտղի ձեթի օգտակարության մասին մարդիկ իմացել են դեռ դարեր առաջ, երբ վերքի սպիացման համար օգտագործում էին այդ արքայական պտուղներից քամված ձեթը: Ներկայում էլ այն համարվում է առողջության լավագույն ընկներնեից մեկը:
Ձիթապտղի հատիկները և ձեթը պարունակում են A, D, K, C, B, E վիտամիններ, սպիտակուցներ և օրգանիզմի համար անհրաժեշտ շատ այլ օգտակար մասնիկներ: Ձիթապտղի ձեթ խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես աղեստամոքսային խնդիրների դեպքում, բայց եթե անգամ խնդիրներ չկան, ապա օգտակար ազդեցությունը մեծ է:
Այն կարելի է օգտագործել թե՛ սննդի մեջ, թե՛ որպես «դեղորայք»՝ ամեն առավոտ դեռ անոթի վիճակում մեկ կամ երկու գտալ խմելով: Հետազոտություններից պարզ է դարձել, որ օրվա մեջ շատ քիչ քանակությամբ զեյթունի ձեթ խմելը նվազեցնում է օրգանիզմում բջջային մուտացիաներն ու վնասվածքները, որ ընդունակ են հանգեցնելու ուռուցքային հիվանդությունների:
Ձիթապտղի ձեթը նաև կարելի է օգտագործել որպես քսուկ մաշկի և մազերի համար մերսումներ ժամանակ: