Առողջապահություն 

Ճիշտ սննդակարգը նվազեցնում է գիրանալու հավանականությունը

 

Գիրությունն այն կարգավիճակն է, երբ անհատն ունի նորմայից ավելի քաշ: Վերջին ժամանակներում գիրությունը դարձել է մեծ խնդիր թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար: Գիրությունը կապված է կենսակերպի, նստակյաց կյանքի, ալկոհոլի չարաշահման, հորմոնային անհավասարակշռության, սննդի անկանոն ռեժիմի, ոչ բավարար քնի, սթրեսի, մարսողական խանգարումների և գենետիկայի հետ:

 

 Ի՞նչ քանակությամբ սննդամթերք պետք է ընդունել Ըստ նորմայի՝ տղամարդիկ պետք է ընդունեն 2500 կալորիայի համապատասխան սննդամթերք, իսկ կանայք` 1800 -2000 կկալ:  Բայց մենք միջինն օգտագործում ենք 2500-ից ավելի կալորիականությամբ հարուստ սննդամթերք, և ավելորդ էներգիան չի օգտագործվում  և վերածվում է ճարպի: Ճարպակալումն առաջանում է նաև սննդամթերքի հետևանքով: Եթե սննդամթերքը պարունակում է շատ կալորիաներ և ոչ քիչ վիտամիններ, սպիտակուցներ, հանքանյութեր և դիետիկ մանրաթել, ապա էներգիայի ավելորդ քանակը պահեստավորվում է օրգանիզմում և վերածվում ճարպի: 

 

Նույն շարքից