Առողջապահություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Էբոլա վիրուսից տուժած երկրներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կայցելի Արեւմտյան Աֆրիկայի երկրներ՝ քննարկելու առողջապահության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում Էբոլա տենդի տարածման խնդիրը: Այդ մասին  հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության աղբյուրներ:


Սպասվում Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը կկայանա այս շաբաթվա ընթացքում:


ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի մահացու վիրուսով վարակվածների թիվը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում հասել Է 18 հազար 464-ի, հիվանդությունից մահացել Է 6841 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից